Я потерял паспорт гражданина РА. Куда обратиться?

В Консульский отдел Посольства  Республики Армения в Российской Федерации.

Адрес: Армянский переулок, дом 2. Тел. 6243243

Приемные часы отдела:

понедельник, вторник, среда, четверг, пятница

предварительная запись – 8.00 – 09.30

первичная консультация – 9.30 – 10.30

прием документов – 10.30 – 13.00

выдача готовых документов – 14.30 – 15.30

В основном, граждане РА в консульский отдел Посольства РА в РФ обращаются для оформления паспорта, свидетельства на возвращение в РА, получение различных справок и нотариально заверенных документов.

За указанные услуги в 2010 году установлены следующие ставки государственной пошлины в долларах США:

Наименование  

Стоимость (доллары США)

Обмен паспорта гражданина РА            146

Восстановление утерянного паспорта гражданина РА        173

Продление срока действия паспорта в иностранных  государствах            52

Продление общего срока и срока действия паспорта в иностранных государствах     77

Оформление свидетельства на возвращение в РА   55

Оформление справки о семейном положении по запросу       61

Оформление справки о судимости по запросу        61

Оформление справки о гражданстве по запросу     61

Истребование дубликатов свидетельств о гражданском состоянии (свидетельств о рождении, о браке, о расторжении брака и пр.)       61

Нотариальное удостоверение доверенности  для граждан РА39

Нотариальное удостоверение доверенности для иностранных граждан   74

Нотариальное заверение переводов с армянского языка на иностранный язык паспортов и свидетельств о гражданском состоянии          25

Нотариальное удостоверение подлинности подписи для граждан РА  17

Нотариальное удостоверение подлинности подписи для  иностранных граждан       33                                                        

Порядок выдачи виз иностранным гражданам:

Туристическая виза выдается на 21 день, без приглашения

Обычное оформление до 5 рабочих дней

Бизнес виза оформляется по приглашению Консульского управления МИД РА:

Оформляется транзитная виза

Детям до 16 лет виза оформляется бесплатно.

Для граждан России - безвизовый въезд-выезд в Армению.

Конкретную стоимость визы необходимо уточнить в консульском отделе.

http://www.armenianembassy.ru/

ՀԱՐՑ - Ինչպե՞ ս կարելի է ստանալ երկքաղաքացիություն։

ՊԱՏԱՍԽԱՆ -  Երկքաղաքացիություն ստանալու կարգի մասին

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրտապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում, հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Ժամանակին չհայտնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն` տուգանք` 50.000 դրամի չափով:

 

http://www.mindiaspora.am/

ՀԱՐՑ -Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում, որոնք անմիջականորեն ազդում են Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման վրա

 

ՊԱՏԱՍԽԱՆ -  Վերջերս դարձյալ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն մտցվեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում: Ցավալի է այն փաստը, որ մեր շատ հայրենակիցներ իրենց Հայրենիքում համարվում են օտարերկրացիներ, քանի որ նրանք դեռևս ձեռք չեն բերել երկքաղաքացիություն: Այս իսկ պատճառով էլ օտարերկրացի եզրույթն այսօր գործածության մեջ է նաև մեծ թվով սփյուռքահայերի համար:

Օրենքի ուսումնասիրությունից պարզվեց, որ Հայաստանում երկարաժամկետ մնալու երեք կարգի հնարավորություն կա` ժամանակավոր կացություն` նշանակում է մեկ տարի, մշտական կացություն` ներառում է մինչեւ հինգ տարի ժամանակահատված, եւ  կացության հատուկ կարգավիճակ, որը տասը տարվա հատուկ կարգավիճակի անձնագիրն է:

Ուսումնասիրության արդյունքում պարզվեց նաև, որ այդ իրավունքից կարող է օգտվել ցանկացած օտարերկրացի, իսկ ազգությամբ հայն իր ծագումով բացի կացության հատուկ անձնագրից մնացած դեպքերում որևէ արտոնություն չուներ: Անհրաժեշտ էր շտկել այս բացթողումն օրենքում, պետք էր խստագույնս ընդգծել ազգությամբ հայի առավելությունը, քանի որ յուրաքանչյուր օտարերկրացու իրավունքն է որոշել, երբ գա և երբ հեռանա Հայաստանից:  Իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը կարևորում է հայի մուտքը Հայաստան և փորձում է Հայրենիքում հնարավոր բարենպաստ պայմաններ ստեղծել նրա համար:

Առաջարկվեց օրենքում փոփոխություն մտցնել, որպեսզի սահմանված ձևով, որևէ  փաստաթղթով փաստվող ազգությամբ հայը կարողանա Հայրենիքում ապրել եւ ազատ ելումուտ անել և մշտական (5 տարի) և ժամանակավոր (մեկ տարի) կարգավիճակ ստանալով,  առանց որեւէ դժվարության կարող է ստանալ մեկ տարվա  ժամանակավոր կացության իրավունք:

Նույն կերպ  կարող է նաև ձեռք բերել հինգ տարվա կացության մշտական իրավունքը: Սրանով մենք նաև ինչ¬որ չափով նպաստում ենք հայրենադարձությանը: Եթե հայը կարող է գալ և 1-ից 5 տարի ապրել Հայրենիքում, կարող է ազատ մուտք գործել և դուրս գնալ Հայաստանից, ուրեմն նա հնարավորություն է ստանում լիովին ուսումնասիրել և ճանաչել Հայրենիքը եւ՛ դրական և’ բացասական կողմերով, եւ, ինչու չէ, տեսնել նույնիսկ այն, ինչը մեզ չի հաջողվել նկատել, հասկանալ թերությունները, բացերը: Չէ որ նրանցից շատերը ընդամենը տասը կամ քսան օր ապրելով Հայրենիքում, կարող են հրապուրվել միայն նրա երազային, հաճելի կողմերով` չընկալելով խորքայինը, ինչը, հնարավոր է, հետագայում նրանց մոտ հիասթափություն  առաջացնել:

Հայաստան մուտք գործելու, հայրենիքում դյուրացման ռեժիմը համարվում է ՀՀ սփյուռքի նախարարության կարեւոր արդյունքներից մեկը: Օրենքներում կատարված փոփոխությունների կարևորությունն այն է, որ դրանք առնչվում են բոլոր սփյուռքահայերին։

ՀԱՐՑ -Կան դժվարություններ երկքաղաքացիության ձեռքբերման գործում: Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք նպատակաուղղված են երկքաղաքացիության ինստիտուտի լիարժեք գործելուն։

 

ՊԱՏԱՍԽԱՆ - 2008 թվականի ապրիլին, Սահմանադրական բարեփոխումներց հետո, երբ ընդունվեցին փոփոխությունները «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը և մարդու անվան, հաշվառման, զինակոչման հետ կապված խնդիրները, բոլոր կառուցակարգերը: Ժամանակը ցույց տվեց, որ դրանք, փաստորեն, բավական անմշակ էին, թափանցիկ ու մատչելի չէին: Այդքան սպասված օրենքի ընդունումը, բազմաթիվ սփյուռքահայերի մոտ հիասթափություն առաջացրեց` անկատարության, անհարկի բարդություններ առաջացնելու պատճառով: Սրանով, կարծես, ևս մեկ անգամ փլուզվեցին սփյուռքահայի Հայրենիքի արժանի զավակը, մի մասը կազմելու երազանքները: Բարդություններից մեկն, օրինակ, որը պետք է հատուկ ընդգծել և առանձնացնել, այն է, որ անգլերենից կատարելով անվան և ազգանվան տառադարձությունը` առաջանում էր խեղված պատկեր և անունը, ազգանունը որով հայ մարդուն կոչել են երեսուն, հիսուն տարի, հանկարծ, հայկական անձնագրում աղավաղվում է և ստանում մի ձև, որը տվյալ մարդու անվան հետ որեւէ առնչություն չունի: Սա մեծ ալեկոծություն բարձրացրեց Սփյուռքում, եղան նաեւ սփյուռքահայեր, ովքեր հրաժարվեցին հայկական անձնագրից: Երկքաղաքացիության ընդունումից հետո` հինգ ամիս անց միայն ստեղծվեց սփյուռքի նախարարությունը, որի առաջին գործերից մեկը եղավ այս հարցի քննարկումը և լուծումներ գտնելը: Բազմաթիվ քննարկումներից եւ դժվարություններից հետո, նախարարությունը հարց բարձրացրեց ՀՀ նախագահի առջեւ եւ նրա հանձնարարությամբ կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի մարդը ինքն է գրում իր հայերեն անուն ազգանունը եւ ինչպես որ գրել է, այնպես էլ այն պետք է արձանագրվի անձնագրում: Այս որոշումից հետո որեւէ բարդություն այլեւս չի առաջանում: Այսօր մենք հաճույքով կարող ենք ասել բոլոր սփյուռքահայերին, որ կարելի է երկքաղաքացիություն ձեռք բերել առանց տատանվելու:

Մյուս բարդությունն առնչվում էր հաշվառման խնդրին, քանի որ հայաստանյան անձնագիր ստացող քաղաքացին պետք է հաշվառված լինի Հայաստանի որեւէ տարածքում, որեւէ հասցեում: Այս պահանջը նույնպես բարդություններ էր առաջացնում, որովհետեւ անձնագիր ստանալու համար սփյուռքահայը ստիպված էր բարեկամ գտնել, խնդրել նրան, որպեսզի ստանար նրա թույլտվությունն իր հասցեում հաշվառվելու: Այս ամենի համար պահանջվում էր ժամանակ, նյարդային լարվածություն, անհանգստություն: Այս իսկ պատճառով նպատակահարմար գտնվեց փոփոխել «Պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում քաղաքացիների հաշվառման մասին հոդվածը: Արդյունքում, այս օրենքում փոփոխություն կատարվեց, եւ ՀՀ քաղաքացիություն ստացած յուրաքանչյուր օտարերկրացի այլեւս հաշվառման համար փաստաթղթեր չպետք է  ներկայացնի, այլ ՀՀ պետական ռեգիստրում կհաշվառվի այն պետության հասցեով, որտեղ ապրում է, այսինքն` որեւէ նոր պարտականություն նրա վրա չի դրվում: